Ադրբեջանում երկրաշարժից 30 մարդ է տուժել

Ադրբեջանում երկրաշարժից 30 մարդ է տուժել

PanARMENIAN.Net - Փետրվարի 5-ին Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 30 մարդ է տուժել: Կան հոսպիտալացվածներ:

«Շամախի շրջանում 30 մարդ է դիմել բուժօգնության: 3 մարդ հոսպիտալացվել է շրջանային հիվանդանոցի վնասվածքաբանական բաժանմունքում: Մեկի ձեռքն էր կոտրված, 2-ի ոտքերն էին վնասված: Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն»,-ասվում է Ադրբեջանի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ գերատեսչության, կանչերի մեծ մասը կապված է եղել ինքնազգացողության վատթարացման, արյան ճնշման բարձրացման հետ:

Փետրվարի 5-ին 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի Շամախի քաղաքից 2 կմ հյուսիս-արևմուտք, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է նաև Արցախի Հանրապետության Ստեփանակերտ, Շուշի և Հադրութ քաղաքներում` 3 բալ ուժգնությամբ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---