Հնդկաստանի 783 քաղաքացի ՀՀ-ում ժամանակավոր կացություն է ստացել՝ աշխատանքի հիմքով

Հնդկաստանի 783  քաղաքացի ՀՀ-ում  ժամանակավոր կացություն է ստացել՝ աշխատանքի հիմքով

PanARMENIAN.Net - 2018 թվականին Հայաստանի Հանրապետությում ժամանակավոր կացության կարգավիճակ է ստացել Հնդկաստանի 1882 քաղաքացի:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 50-ին կարգավիճակ տրմադրելու հիմք է եղել ընտանիքի հետ միավորվելը, 1047 -ի դեպքում՝ ուսումը, 783 -ի դեպքում՝ աշխատանքը:

Հնդկաստանի 2 քաղաքացի ժամանակավոր կացության կարգավիճակ է ստացել ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հիմքով:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետությում ժամանակավոր կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների թիվը 5435 է:

Կացություն ստացած օտարերկրացիների թվով Հնդկաստանին հաջորդում է Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ 971 քաղաքացի, Իրաքը՝ 360 քաղաքացի, Չինաստանը՝ 279, Ռուսաստանի Դաշնությունը՝ 257 քաղաքացի:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---