Կարսում պահպանված միակ հայկական եկեղեցու վերականգնումը կատարվել է կոպիտ սխալներով

PanARMENIAN.Net - Կարսում (ժամանակակից Թուրքիա) պահպանված միակ հայկական եկեղեցու` Սուրբ Առաքելոց վանքի վերականգնումը` թուրք իշխանությունների աջակցությամբ, կատարվել է կոպիտ սխալներով, հայտնել է մշակութա-պատմական հուշարձանների պահպանության «Էրա» հասարակական կազմակերպության նախագահ, պատմաբան Սամվել Կարապետյանը, ով վերջերս է վերադարձել Արեւմտյան Հայաստանից: «Վերականգնողական աշխատանքները կոպիտ սխալներով են կատարվել, հայկական եկեղեցու վերականգնումից հետո եկեղեցին վերածվել է դեկորատիվ շինության»,- չորեքշաբթի ասել է Կարապետյանը լրագրողներին:



Նրա խոսքերով, եկեղեցու վերականգնումից հետո առկա տեսքում որեւէ հայկական բան չի մնացել: «Ներկա պահին այդ եկեղեցին գործվում է որպես մզկիթ»,- հավելել է պատմաբանը: Կարապետյանը նաեւ հավելել է, որ մինչ այդ եկեղեցին օգտագործել են որպես թանգարան եւ ռազմական պահեստ, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:



10-րդ դարի Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցին գտնվում է Կարսի ամրոցի ստորոտում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---