Արփինե Հովհաննիսյանը կասեցրել է ՀՀԿ-ին անդամակցությունը![]() 11 փետրվարի 2019 - 11:03 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը կասեցրել է իր անդամակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում: «Որոշել եմ այս փուլում կասեցնել իմ անդամակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։ Կուսակցական գործընկերներիս հաջողություն եմ մաղթում առաջիկա շրջափուլերում», - գրել է նա: Հովհաննիսյանը հայտնել է նաև, որ հիմնադրել է հասարակական կազմակերպություն, որի նպատակն է լինելու «վերահսկել երկրում տեղի ունեցող գործընթացները, վերհանել խնդիրները, բայց դրա հետ միասին առաջարկել լուծումները»։ Հովհաննիսյանը 2012 թվականի մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։ Եղել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, Ազգային ժողովի էթիկայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |