10 մլրդ դրամ՝ համայնքային ծրագրերին

10 մլրդ  դրամ՝  համայնքային ծրագրերին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համայնքապետերի հետ հանդիպմանն ասել է, որ կառավարությունը 2019 թվականին 10 մլրդ դրամ է հատկացնելու համայնքային ծրագրերի իրականացմանը:

Նա նշել է, իրականացվելու են ենթակառուցվածքներին վերաբերող ծրագրեր:

«Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման գրավականը համայնքների սոցիալ- տնտեսական առաջընթացն է: Խնդիրները բազմաթիվ են, որոնց լուծման համար սրտացավ և ամենօրյա աշխատանք է պահանջվում»,-ասել է նա:

Համայնքների առջև ծառացած հաջորդ խնդիրը, ըստ Նիկոլ Փաշինյանի, աղբահանությունն է:

«Ես կհամարեմ, որ լրջագույն փոփոխություններ են եղել, երբ մեզ հաջողվի Հայաստանն ազատել աղբից, ժանգոտած կրպակներից ու ավտոմեքենաների թափքերից, և սա իսկապես այն ոլորտն է, որտեղ կառավարությունն ու տեղական ինքնակառավարման մարմինները պետք է համագործակցեն»,- նշել նա՝ հավելելով, որ մարտի 23-ին ՀՀ-ում համահայկական շաբաթօրյակ կանցկացվի:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---