Ֆրանսիան գոհ է Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացի վերսկսման առումով17 հուլիսի 2008 - 18:30 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հատկապես հնարամիտ եղան ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար հիմք ծառայող սկզբունքների վերաբերյալ փոխզիջում գտնելու մեջ: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը: Նրա խոսքերով, այդ ջանքերը հանգեցին անցյալ տարի Մադրիդում ԵԱՀԿ միջնախարարական համաժողովին ներկայացված առաջարկությանը: «Նախագահական ընտրությունները Հայաստանում եւ աշնանը Ադրբեջանում հնարավորություն չեն ընձեռի ճեղքում գրանցելու այս տարի, սակայն գոհունակությամբ փաստում ենք, որ մի քանի ամսվա ընդմիջումից հետո, բանակցային գործընթացը վերսկսվել է եւ որ երկու երկրների նախագահները հանդիպել են»,- մշել է ֆրանսիացի դիվանագետը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |