Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հաստատել է տեղեկատվությունը հայ եւ թուրք դիվանագետների գաղտնի հանդիպման մասին

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը հաստատել է տեղեկատվությունը Հայաստանի եւ Թուրքիայի բարձրաստիճան այրերի գաղտնի հանդիպման մասին, որը կայացել է Շվեյցարիայի մայրաքաղաքում:



Թուրքական Hurriyet-ի հաղորդման համաձայն, Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագետները հուլիսի 8-ին հանդիպել են Բերնում: Բանակցություններին պատվիրակությունը գլխավորել է Թուրքիայի ԱԳՆ բարձաստիճան պաշտոնյաներից մեկը, եւ հանդիպումը անցել է ջերմ մթնոլորտում: Հանդիպումը կայացել է այն բանից հետո, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին Երեւան:



Թեթրի գլխավոր խմբագիր Էրտուգրուլ Օզկոկի խոսքերով, Թուրքիայի ԱԳ նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները մինչ այդ էլ հաստատել էին այդ տեղեկատվությունը, սակայն խնդրել էին չհրապարակել: «Նրանք ասել էին ինձ, որ հոդվածի լույս տեսնելու դեպքում, պաշտոնապես հերքելու են այդ տեղեկատվությունը»,- հայտարարել է Օզկոկը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---