Հուլիսի 22-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի ԵԽԽՎ նախագահը19 հուլիսի 2008 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 22-25 տեղի կունենա Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դը Պուչի պաշտոնական այցը Հայաստան` ԵԽԽՎ-ի եւ ՀՀ միջեւ համագործակցությունը խորացնելու եւ 1609 ու 1620 բանաձեւերի իրագործմանն աջակցելու նպատակով: Ինչպես ասվում է ԵԽ պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ, հաշվի առնելով ԵԽ մարդու իրավունքների գծով հանձնակատար Թոմաս Համմարբերգի այցի արդյունքները, ԵԽԽՎ նախագահը մտադիր է գնահատել մարտի 1-2 ողբերգական իրադարձությունների հետաքննության հավաստիությունը, մասնավորապես, այդ կապակցությամբ ձերբակալված մարդկանց հարցն արծարծել: Հիմնվելով վերջերս Ադրբեջան կատարած այցի արդյունքների վրա` նա նաեւ կանդրադառնա վերջին քաղաքական իրադարձություններին, որոնք առնչություն ունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Նախատեսվում են նաեւ հանդիպումներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի խոսնակ Տիգրան Թորոսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաեւ ՀՀ-ում Մարդու իրավունքների պաշտպանի եւ մարտի իրադարձությունները ուսումնասիրող հատուկ հանձնաժողովի անդամների հետ: Բացի այդ, Լուիս Մարիա դը Պուչը հանդիպել է խորհրդարան ընտրված կուսակցությունների այդ թվում «Ժառանգություն» դաշինքի ներկայացուցիչների հետ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |