Հայ դիվերսանտների Ադրբեջան ներխուժելու փորձի մասին հաղորդագրությունը Բաքվի ԶԼՄ-ների ապատեղեկատվությունն է19 հուլիսի 2008 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունները «մի խումբ հայ դիվերսանտների Ադրբեջան ներխուժելու փորձի մասին» չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Նրա խոսքերով, նման հաղորդագրությունները Բաքվի հերթական քարոզչական քայլն են: Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հաղորդել են, որ «հայ դիվերսանտները փորձել են հատել հայ-ադրբեջանական սահմանը, սակայն ադրբեջանցի զինվորականները կասեցրել են այդ փորձը: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է մեկ հայ դիվերսանտ: Սպանվածի դին ու զենքը մնացել են ադրբեջանական տարածքում»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |