Եգիպտոսի նախագահը Մյունխենում խոսել է Հայոց ցեղասպնության մասին

Եգիպտոսի նախագահը Մյունխենում խոսել է Հայոց ցեղասպնության մասին

PanARMENIAN.Net - Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովին, խոսելով ահաբեկչության ու անվտանգության խնդիրների մասին, անդրադարձել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանը:

Արաբագետ Արաքս Փաշայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ալ-Սիսին արաբ առաջին առաջնորդն է, որը միջազգային հարթակում անդրադարձել է Ցեղասպանությանը:

Նա խոսել է նաև Եգիպտոսում հայերի ապահով հաստատվելու և այնտեղ տասնամյակներ շարունակ ապրելու մասին:

Արաբագետի փոխանցմամբ, հայտարարությունը բուռն արձագանք է գտել թուրքական մամուլում:

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ընթանում է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---