ՀՀ-ն կաշվե իրեր կարտահանի ԵՄ, Ասիա և ՌԴ

ՀՀ-ն կաշվե իրեր կարտահանի ԵՄ, Ասիա  և ՌԴ

PanARMENIAN.Net - ՌԴ-ում պայուսակների արտադրությամբ զբաղվող Elmasta ֆաբրիկայի և հայաստանյան ընկերությունների հետ գործակցությամբ ՀՀ-ում երկրում կարտադրվեն կաշվե պայուսակներ, հայտնում է «Բիզնես Արմենիայի» գրասենյակը:

Ընկերություններին արտապատվիրված մոդելները, Made in Armenia մակնշմամբ, կարտահանվեն Եվրամիության, Ասիայի երկրներ և Ռուսաստան։ Առաջին խմբաքանակը դեպի Ռուսաստան նախատեսվում է արտահանել փետրվարի վերջին։

«Այս փուլում օտարերկրյա գործարարին ծանոթացնում ենք Հայաստան/ԵԱՏՄ հումքի ներմուծման, ապրանքի արտահանման ռեժիմներին, Եվրամիության GSP+, REX և այլ արտոնյալ ընթացակարգերին։ Բացի այդ, տեղական արտադրողների հետ կազմակերպել ենք B2B հանդիպումներ, որոնցից հետո էլ արտահանման պայմանավորվածություններ են ձեռք բերվել»,- նշել է «Բիզնես Արմենիայի» Արտահանման աջակցության կառավարիչ Անահիտ Մկրտչյանը։

Elmasta ընկերության մասնագետները հրավիրվել են այցելելու մարտին Մոսկվայում կայանալիք MosShoes 2019 միջազգային ցուցահանդեսի հայաստանյան տաղավար, որտեղ «Բիզնես Արմենիայի» աջակցությամբ ավելի շատ ընկերությունների արտադրանքին ծանոթանալու և նոր պայմանավորվածություններ ձեռք բերելու հնարավորություն կլինի։

Elmasta կաշվե աքսեսուարների գործարանի սեփականատեր Վլադիմիր Ուլյանովը և «Ալյանս» ռուս-վրաց-հայկական գործարար կապերի հիմնադրամի փոխնախագահ Ինգա Դրինևսկայան «Բիզնես Արմենիայի» մասնագետների աջակցությամբ հանդիպումներ են ունեցել կաշվե իրեր և պայուսակներ արտադրող հայաստանյան «Արտիս», «Ամոռե» և «Սաֆիան» ապրանքանիշերը ներկայացնող ընկերությունների մասնագետների հետ, ծանոթացել արտադրական պոտենցիալին, ապրանքի որակին։

Որոշում է կայացվել Հայաստանում հիմնադրել ընկերություն և զբաղվել հայկական ապրանքների արտահանմամբ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---