Տոնոյան. ՀՀ-ն կարող է սպառազինության նոր վարկ ստանալ ՌԴ-ից

Տոնոյան. ՀՀ-ն կարող է սպառազինության նոր վարկ ստանալ ՌԴ-ից

PanARMENIAN.Net - Հայաստանը կարող է սպառազինության նոր վարկ ստանալ Ռուսաստանից, երբ ավարտին կհասցվի 100 մլն դոլարի ընթացիկ համաձայնագիրը: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ԱՄԷ-ում IDEX-2019 սպառազինության ցուցահանդեսի ժամանակ, գրում է «Կոմերսանտը» ՌԻԱ Նովոստիի վրա հղումով:

Ըստ Տոնոյանի, նման վարկը հնարավոր է: «Կոնկրետ զինատեսակների անվանացանկի մասին խոսելը դեռ վաղ է»,-ասել է Տոնոյանը:

Նախարարը նաև հայտարարել է, որ Հայաստանը մտադիր է ռուսական արտադրության 4 ՍՈւ-30ՍՄ ինքնաթիռ գնել 2019-2020թթ., իսկ ընդհանուր առմամբ մտադիր է 12 այդպիսի կործանիչ ձեռք բերել:

ՀՀ ՊՆ ղեկավարը փետրվարի 16-17-ին մասնակցել է Աբու Դաբիի Պաշտպանության միջազգային կոնֆերանսին, ինչպես նաև IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին։ Այցի ընթացքում նախատեսված էին մի շարք աշխատանքային հանդիպումներ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---