Իրանը պատրաստ է միջնորդել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը21 հուլիսի 2008 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթակին ողջունում է դրական տեղաշարժը հայ-թուրքական հարաբերություններում: Այդ մասին նա հայտարարեց Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ հեռախոսազրույցում` Անկարա կատարած իր այցի ընթացքում: Ինչպես հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը, Իրանը, որպես տարածաշրջանի հզոր եւ կայուն պետություն կարող է նպաստել երկու բաժանված հարեւանների` Թուրքիայի եւ Հայաստանի հաշտեցմանը: Մոթթակիի եւ Է.Նալբանդյանի հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունը ցույց է տալիս, որ հայ-թուրքական հարաբերություններում գրանցվող լուրջ տեղաշարժը գտնվում է օրակարգում: Մ.Մոթթակին հույս է հայտնել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի խաղաղության եւ բարեկամության հաստատմանը տարածաշրջանում:Հայաստանի նախագահ Ս.Սարգսյանը հրավիրել է Աբդուլլահ Գյուլին Երեւան միասին դիտելու 2010 թ. աշխարհի առաջնության որակավորման խաղը Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ, որը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին: Ինչպես հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը, Աբդուլլահ Գյուլի ներկայությունը Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների միջեւ Երեւանում կայանալիք ֆուտբոլային խաղին կախված կլինի հարաբերությունների զարգացումից երկու երկրների միջեւ: «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի արտաքին քաղաքականության լուրջ նպատակներից մեկն է»: <Անկարան խզել է դիվանագիտական հարաբերությունները Երեւանի հետ ղարաբաղյան հակամարտության պատճառով եւ 1993թ փակել է հայ-թուրքական սահմանը: Հայաստանը պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որ կատարվել է Առաջին աշխարհամարտի տարիներին, ինչին Թուրքիան ժխտում է այդ փաստն, ասելով, թե շատ հայեր եւ թուրքեր են զոհվել, քանի որ Արեւմտյան Հայաստանի հայերը սկսել էին պայքարել անկախության համար»,-գրում է թուրքական Today's Zaman-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |