Կառույց է ստեղծվելու Հայաստանի դեմ ուղղված ապատեղեկատվությանը դիմակայելու համար21 հուլիսի 2008 - 19:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ ծրագրվում է կառույց ստեղծել, որը կզբաղվի Հայաստանի դեմ ուղված ապատեղեկատվությանը դիմակայելով: «Տեղեկատվական անվտանգությունը ներառում է տեղեկատվական տեխնոլոգիաների պաշտպանությունը եւ դիմակայությունը այն ապատեղեկատվությանը, որն ուղղված է Հայաստանի դեմ: Մենք մտադիր ենք ստեղծել կառույց, որը կզբաղվեր երկրորդ խնդրով»,- ասել է նա Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, անհրաժեշտ է հնարավորություն ստեղծել, որպեսզի Հայաստանը ավելի ճանաչելի լինի, որպեսզի խոսվի նրա նվաճումների մասին եւ միասնական քաղաքականություն տարվի: «Կարծում եմ, որ նման կառույցի ստեղծումը կդնի այդ աշխատանքի սկիզբը»,- ասել է Նախագահը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |