Ամերիաբանկը պարգևատրվել է ՀՀ-ում «կանաչ ներդրումների» աջակցության համար20 փետրվարի 2019 - 19:15 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկից (ՎԶԵԲ) մրցանակ է ստացել «Ջերմոցային տնտեսությունում կանաչ ներդրումների աջակցության համար» անվանակարգում: Բանկի կորպորատիվ վարկավորման բաժնի ղեկավար Վահան Կաջայանը նշել է, որ Բանկն աջակցություն է ցուցաբերել տարբեր ջերմոցային տնտեսությունների, որոնք զբաղվում են ծաղկի, լոլիկի, ելակի աճեցմամբ:
«Մենք ներկայացված ենք գրեթե բոլոր մարզերում: Ջերմոցների թիվը մոտ տասն է, իսկ զբաղեցրած մակերեսը ավելի քան 50 հա է», - նշել է Վահան Կաջայաը՝ հավելելով, որ միջոցներն ուղղվում են ոչ միայն գոյություն ունեցող ջերմոցային տնտեսությունների աջակցությանը, այլ նաև նորերի ստեղծմանը: Ըստ Կաջայանի՝ վերջերս էներգախնայողությանն ուղղված ծրագրերի համար $12.5 մլն-ի ներգրավման վերաբերյալ պայմանագիր է կնքվել:
Բանկի կորպորատիվ վարկավորման բաժնի ղեկավարը նշել է, որ էներգախնայող տեխոնոլագիաների զարգացման միտումը նկատվում է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում, իսկ տեխնոլոգիաների զարգացումը դրանք մատչելի և հետաքրքիր է դարձնում, հատկապես Հայաստանի համար, որը «ոչ կանաչ» էներգառեսուրսներ չունի: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |