ԱՄՆ Պետքարտուղարություն. Հայաստանի նախագահը խիզախ քայլ կատարեց` Թուրքիայի նախագահին Երեւան հրավիրելով

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը խիզախ քայլ կատարեց` Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին Երեւան հրավիրելով, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան: «Իհարկե, ես չեմ կարող խոսել նախագահ Գյուլի կամ Թուրքիայի կառավարության անունից, սակայն Միացյալ Նահանգները հուսով է, որ Գյուլը կօգտվի այդ ոսկյա հնարավորությունից», - ասել է Մեթյու Բրայզան, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:



Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել էր Աբդուլահ Գյուլին Երեւան Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլային հավաքականների հանդիպումը դիտելու համար, որը կայանալու է սեպտեմբերի 6-ին: Ինչպես հաղորդել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանը, Աբդուլահ Գյուլի ներկայությունը ֆուտբոլային հանդիպմանը կախված է երկու երկրների հարաբերությունների զարգացման մակարդակից խաղից առաջ: «Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը հանդիսանում է Թուրքիայի արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից մեկը»,- ընդգծել է նա:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---