ՀՀ-ն և Վրաստանը ստորագրել են 2019-ի ռազմական գործակցության ծրագրիը![]() 21 փետրվարի 2019 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է 2019 թվականի ռազմական համագործակցության ծրագրիը, որը ստորագրվում է 2010 թվականից սկսած։ Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Հայաստանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ հանդիպումից հետո: Լրագրողների հետ ճեպազրույցում Տոնոյանը հայտարարել է, որ Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար հարգում են ազգային անվտանգության ապահովմանն ուղղված լուծումները։ «Հայաստանն ու Վրաստանը անվտանգության, քաղաքական տնտեսական, մշակութային և բազում այլ բնագավառներում կարևորագույն նշանակություն ունեն միմյանց համար և պետք է շարունակաբար ընդլայնեն համագործակցությունը վերոնշյալ բնագավառներում»,- նշել է Տոնոյանը։ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավաստիացրել է, որ Հայաստանը և Վրաստանը փոխադարձաբար ընկալում և հարգում են միմյանց նախապատվությունները ու ազգային անվտանգության ապահովմանն ուղղված լուծումները, և հավատում են ապագայում ավելի անվտանգ և բարեկեցիկ Հարավային Կովկաս ունենալու գաղափարին։ Համաձայնագրի շրջանակում նախատեսվում են բարձր մակարդակի փոխադարձ այցեր, գործակցություն ռազմական կրթության և իրավունքի ոլորտներում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |