ԵԱՀԿ ՄԽ-ն կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին ձեռնպահ մնալ մաքսիմալիստական եւ ռազմատենչ հայտարարություններից22 հուլիսի 2008 - 15:15 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Մեթյու Բրայզան (ԱՄՆ) ողջունում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի կառուցողական մոտեցումը Ղարաբաղի հարցում, ինչը դրսեւորվեց հունիսի 6-ին Սանքտ Պետերբուրգում կայացած նրանց հանդիպման եւ տարածաշրջան միջնորդների հունիսի 27-28-ին կատարած այցի ժամանակ: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ կայքում զետեղված ՄԽ-ի հայտարարության մեջ: Այնտեղ, մասնավորապես, ասվում է.«ԵԱՀԿ ՄԽ-ն կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին ձեռնպահ մնալ մաքսիմալիստական եւ ռազմատենչ հայտարարություններից, քանի որ մենք միասին ենք աշխատում խաղաղ կարգավորմանը հասնելու ուղղությամբ: Չկա եւ չի կարող լինել ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծում: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Սանքտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը ողջունեցին ՄԽ-ի շրջանակներում ընթացող բանակցությունները: Համանախագահները սպասում են ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳն ղեկավարների հանդիպմանը մոտակա շաբաթներին` հիմնարար սկզբունքների հիման վրա բանակցությունները առաջ տանելու նպատակով»:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |