Տոնոյան. Ռուսական ներկայությունը կարևոր զսպող գործոն է տարածաշրջանում![]() 22 փետրվարի 2019 - 10:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տարածքում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազայի անձնակազմը բազմիցս հաստատել է իր առջև դրված խնդիրները լուծելու իր բարեխիղճ մոտեցումն ու բարձր ռազմական պատրաստվածությունը: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌԴ դեսպանատանը Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ հրավիրված ընդունելության ժամանակ: «Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ ռուսական ներկայությունը հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում կարևոր զսպող գործոն է հանդիսանում ռազմական գործողությունների հավանական վերսկսման համար և նպաստում է տարածաշրջանում անվտանգության և իրավիճակի կայնունությանը», - ասել է Տոնոյանը, հայտնում է Aysor.am-ը: Այս կոնտեքտում Տոնոյանը կարևորել է երկկողմանի միջպետական համաձայնագրերի կյանքի կոչումը՝ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում միասնական պաշտպանական համակարգ ստեղծելուն և ՀՀ-ՌԴ Զինված ուժերի միասնական զորախմբին: Դավիթ Տոնոյանը ԱՄԷ-ում IDEX-2019 սպառազինության ցուցահանդեսի ժամանակ հայտարարել էր, որՀայաստանը կարող է սպառազինության նոր վարկ ստանալ Ռուսաստանից, երբ ավարտին կհասցվի 100 մլն դոլարի ընթացիկ համաձայնագիրը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |