«Կոմերսանտ». Փաշինյանի անզիջում դիրքորոշման պատճառով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը հետաձգվում է![]() 22 փետրվարի 2019 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականը, անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցին, նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անզիջում դիրքորոշման պատճառով կառույցը կարող է ևս մեկ տարի առանց գլխավոր քարտուղարի մնալ: ՌԴ արտաքին գործերի նախարարության աղբյուրի փոխանցմամբ, ՀԱՊԿ-ում արդեն «համակերպվել են այն մտքի հետ, որ Հայաստանի դիրքորոշման պատճառով կազմակերպությունում դեռևս մեկ տարի գլխավոր քարտուղար չի լինելու»: Նա միևնույն ժամանակ նաև նշել է, որ կառույցը շարունակում է իր բնականոն աշխատանքը: «Այդ պաշտոնում Բելառուսի Անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասի նշանակումը ձգձգվում է այն պատճառով, որ Փաշինյանը հույս ունի իր թեկնածուին հաստատել», - գրել է պարբերականը: Ավելի վաղ Զասի թեկնածությունը հաստատել են ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները՝ բացի Հայաստանից: Բելառուսի ԱԳՆ մամուլի խոսնակ Անատոլի Գլազը հույս էր հայտնել, որ Փաշինյանը մոտ ժամանակներս կընդունի Զասին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |