Մոդրիչը երկարացրել է «Ռեալի» հետ պայմանագիրը![]() 22 փետրվարի 2019 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբնու կիսապաշտպան Լուկա Մոդրիչը համաձայնեցրել են նոր պայմանագիրը: Խորվաթ ֆուտբոլիստը կմնա ակումբում մինչև 2021 թվականը, գրում է Lenta.ru-ն Marca-ի վրա հղումով: Այդպիսով, պայմանագրի ավարտին ֆուտբոլիստը կլինի 36 տարեկան: Մոդրիչի գործող պայմանագրի ժամկետը սպառվում է 2020-ի ամռանը: Գործարքի ֆինանսական պայմանները չեն հրապարակվում: 2018-ի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ կիսապաշտպանը մերժել է նոր պայմանագրի մասին «Ռեալի» առաջարկը: Նա ակնկալում էր, որ ակումբն իրեն ավելի լավ պայմաններ կառաջարկի և միաժամանակ դիտարկում էր Միլանի «ինտեր» տեղափոխվելու հեռանկարը: Մոդրիչը ճանաչվել է 2018-ի լավագույն ֆուտբոլիստ: Նա արժանացել է «Ոսկե գնդակի France Football-ից, ինչպես նաև The Best պարգևին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայից: Հղումներ թեմայով. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |