Դեսպան․ ՀՀ-ի և ՌԴ-ի սերտ գործակցությունը տարածաշրջանի անվտանգության երաշխավորն է23 փետրվարի 2019 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ Երևանի Հաղթանակ զբոսայգում հանդիսավոր արարողությանը ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր շնորհավորական խոսքում նշել է, որ երկու երկրի սերտ գործակցությունը տարածաշրջանի անվտանգության երաշխավորն է։ «Երկու դաշնակից երկրների՝ Հայաստանի ու Ռուսաստանի գործակցությունը մեր պետությունների, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգության երաշխավորն է: Ինչպես գիտեք, Հայաստանում գործում է ռուսական 102-րդ ռազմաբազան, մեր սահմանապահները ներգրավված են Հայաստանի սահմանային պաշտպանության գործում: Դա կարևոր ներդրում է Ռուսաստանի կողմից Հայաստանի անվտանգության համար: Դա արտացոլում է այն մարտական եղբայրությունը, այն եղբայրական հարաբւմերությունները, որոնք առկա են մեր երկու ժողովուրդների միջև, որով բնութագրվել է մեր դարավոր պատմությունը»,- ասել է դեսպանը: Դեսպանն ընդգծել է, որ հայ զինվորները մեծ ներդրում են ունեցել խորհրդային ժամանակների հաղթանակներում, զինված ուժերի զարգացման գործում: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Թորոսյան. Ուզում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել Նա նշել է նաև, որ խոսքի և հավաքների ազատության իրավունքը կարող է իրացվել նաև ընդդեմ իշխանությունների Հայտարարություն․ Բագրատ սրբազանը ներկայացված է միայն Facebook-ում և բացառապես իր անձնական էջով Նշվում է, որ նրա անունից բացվող որևէ էջ կապ չունի ոչ շարժման, ոչ էլ սրբազանի հետ Միրզոյանը պաշտոնական այցով կայցելի Հունգարիա Նա հանդիպումներ կունենա Հունգարիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել |