ՀԱՊԿ-ն բացասաբար է վերաբերվում ՆԱՏՕ-ի ընդլայնմանը22 հուլիսի 2008 - 16:16 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ-ն բացասաբար է վերաբերվում ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, քանի որ ՀԱՊԿ անդամ պետությունների շուրջ, առաջին հերթին Ռուսաստանի եւ Բելառուսի, նոր ռազմական ենթակառուցվածքներ են ստեղծվում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նրա խոսքերով, դա վերաբերում է Բուլղարիայում եւ Ռումինիայում տեղակայված ռազմակայաններին, Մերձբալթիկայում ՀՀՊ-ի կայանների ստեղծման փորձերին, Կենտրոնական Ասիայի կառույցներին: «Մենք հասկանում ենք, որ այդ ամենն ուղղված է քաղաքական խնդիրների լուծմանը, որոնք այսպես թե այնպես կապված են կազմակերպությանն անդամակցող երկրների հետ: Այլ կերպ վերաբերվել նման ենթակառուցվածքների ծավալմանը մենք չենք կարող»,-ասել է նա: Նա նաեւ համոզված է, որ ՆԱՏՕ-ի մեխանիկական ընդլայնումը համաշխարհային հանրությանը կայունություն չի բերի: «Կան հավաքական անվտանգության համակարգեր ստեղծելու նաեւ այլ միջոցներ ինչպես Եվրոպայում, այնպես էլ աշխարհում: Պետք է օգտագործել հենց այդ տարբերակները, այլ ոչ թե պարտադրել անդամակցությունը ՆԱՏՕ-ին այնպիսի երկրներին, ինչպիսիք են Վրաստանն ու Ուկրաինան»,-ասել է Բորդյուժան: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |