ԱՄՆ-ն Սիրիայում մոտ 400 զինծառյող կթողնի![]() 23 փետրվարի 2019 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Սիրիայից զորքերը դուրս բերելուց հետո ԱՄՆ-ն մտդիր է մոտ 400 զինծառայող թողնել այդ երկրում: Այդ մասին հայտնել են մի շարք լրատվականներ ԱՄՆ աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյայի վրա հղումով: Մինչդեռ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սարա Սանդերսը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է որոշ ժամանակով մոտ 200 զինծառայող թողնել Սիրիայում: Այդ քայլը նա բացատրել էր տարածաշրջանում խաղաղությունը պաշտպնելու անհրաժեշտությամբ, այտնում է Deutsche Welle-ն: 2014-ի օգոստոսին ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան գործողություն սկսեց «Իսլամական պետություն» ջիհադական կազմավորման դեմ: Նույն տարվա սեպտեմբերին այն առաջին հարվածները հասցրեց ԻՊ օբյեկտներին Սիրիայում: 2018-ի դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց ամերիկյան զորքերը դուսր բերելու մասին՝ հայտարարելով, որ ահաբեկիչներն արդեն պարտվել են: 2019-ի հունվարին ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն և կոալիցիայի ներկայացուցիչը հայտարարեցին, որ ԱՄՆ զինծառայողները սկսել են հեռանալ Սիրիայից: Վաշինգտոնը չի հրապարակել զորքերի դուրս բերման ծրագիրն անվտանգության նկատառումներից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |