«Օսկարները» բաժանված են. «Կանաչ գիրքը»` տարվա լավագույն ֆիլմ![]() 25 փետրվարի 2019 - 10:24 AMT PanARMENIAN.Net - Լոս Անջելեսում տեղի է ունեցել տարվա գլխավոր կինոմրցանակի` «Օսկարի» 91-րդ մրցանակաբաշխությունը. «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է ռեժիսոր Փիթեր Ֆարելիի «Կանաչ գիրքը» ֆիլմը, հայտնում է The Guardian-ը: Ֆիլմը ստացել է նաև երկրորդ մրցանակը՝ «Լավագույն սցենար» անվանակարգում: Լավագույն դերասան է ճանաչվել Ռամի Մալեքը («Բոհեմական ռափսոդիա»), իսկ լավագույն դերասանուհի՝ Օլիվիա Քոուլմանը («Ֆավորիտուհին»): «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում հաղթել է Բրեդլի Քուփերի և Լեդի Գագայի մասնակցությամբ «Աստղ է ծնվել» ֆիլմում հնչող Shallow ստեղծագործությունը: «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում մրցանակ է ստացել Մահերշալա Ալին` «Կանաչ գիրք» ֆիլմում կերտած դերի համար: «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է Ռեջինա Քինգը («Եթե Բիլ-սթրիթը կարողնար խոսել»): «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում անվանակարգում հաղթել է «Ռոմա» ֆիլմը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |