ԵԱՀԿ ՄԽ. Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը կազդարարի բանակցային գործընթացի նոր փուլի սկիզբը22 հուլիսի 2008 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Որպես Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների միջեւ օգոստոսի սկզբում Մոսկվայում կայանալիք բանակցությունների հիմք կծառայի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման աշխատանքը, որն սկսվել է երկու երկրների նախագահների կողմից Սանկտ-Պետերբուրգում հունիս ամսին: «Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների առաջիկա մոսկովյան բանակցությունները հանդիսանում են այն նոր աշխատանքի շարունակությունը, որը երկու երկրների նախագահները առաջարկել էին Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպմանը»,- ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները տարվելու են Մադրիդի առաջարկությունների հիման վրա»,- ասել է Ֆասիեն: Ֆրանսիայի միջնորդը հույս է հայտնել, որ երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների բանակցությունների շարունակությունը կդառնա, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |