2018-ին ՀՀ-ից 14,358 մարդ է արտագաղթել ՌԴ![]() 25 փետրվարի 2019 - 12:16 AMT PanARMENIAN.Net - 2018-ին Հայաստանից ՌԴ է արտագաղթել 14,358 մարդ, մինչդեռ 2017-ին՝ 13, 999 մարդ: Հայաստանը ՌԴ ներգաղթացծների թվով 4-րդնէ: Ռուսաստան ներգաղթած անձանց քանակը 2018-ին նվազել է՝ հասնելով 2005-ի նվազագույն ցուցանիշին: 2018-ին ՌԴ է տեղափոխվել 124,900 մարդ: Այդ են վկայում «Ռոսստատ» վիճակագրական գործակալության տվյալները: 2017-ի համեմատ ընդհանուր միգրացիոն ներհոսքը Ռուսաստան կրճատվել է 41%-ով, կամ 87,000 մարդով: Առաջին անգամ ՌԴ ներգաղթածների թվով առաջատար է դարձել Տաջիկստանը: Նախորդ 4 տարիներին առաջատարը եղել է Ուկրաինան, սակայն 2018-ին այդ երկիրը 3-րդն է Տաջիկստանից և Ղազախստանից հետո, հայտնում է ՌԲԿ-ն: Արդեն Ռուսաստանում գտնվող ներգաղթյալների թվով առաջատարն Ուզբեկստանն է: Ըստ ՆԳՆ տվյալների, 2018-ին միգրացիոն հաշվառման է վերցվել Ուզբեկստանի 4,5 մլն քաղաքացի, իսկ հանվել է հաշվառումից՝ 3,25 մլն: Վերջին 10 տարում առաջին անգամ միգրացիոն ներհոսքը չի կարողացել լրացնել բնակչության քանակի բնական նվազումը և Ռուսաստանի բնակչությունը նվազել է 93,5 հազարով: Ընթերցեք նաև. 2018-ին ԵՄ-ից ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը 3 անգամ կրճատվել է Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |