Հայ զինծառայողը, մոլորվելով, անցել է ադրբեջանական տարածք եւ սպանվել22 հուլիսի 2008 - 19:44 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է հայ զինծառայող Գոռ Մանասարյանի սպանության փաստը հայ-ադրբեջանական ԶՈՒ շփման գծում»,- PanARMENIAN.Net ին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Նրա խոսքերով, այժմ ծառայողական հետաքննություն է անցկացվում զինծառայող Մանասարյանի մահվան մանրամասները ճշտելու համար, հավելելով, որ զինվորը եղել է առանց սաղավարտ եւ պաշտպանության այլ հատուկ միջոցների:Մի քանի օր առաջ, Մանասարյանը, մոլորվելով, անցել է ադրբեջանական տարածք, որտեղ եւ գնդակահարվել է: «Ադրբեջանի տարածք իբր «ուղղարկված» Հայաստանի ԶՈՒ որեւէ դիվերսիոն խմբում Մանասարյանը չի եղել»,- ընդգծել է Սեյրան Շահուվարյանը: Հուլիսի 19-ին ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հայտնել են, որ «հայ դիվերսանտները փորձում էին անցնել հայ-ադրբեջանական սահմանը, սակայն ադրբեջանական զինվորականները կասեցրեցին այդ փորձը: Փոխհրաձգության ժամանակ սպանվել է մեկ հայ դիվերսանտ: Սպանվածի մարմինն ու սպառազինությունը մնացել են ադրբեջանական կողմում»: Տվյալ հաղորդագրությունը հերքվել է Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից: Սեյրան Շահսուվարյանի խոսքերով, տվյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը եւ հանդիսանում է Բաքվի հերթական քարոզչական քայլը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |