Կիմ Չեն Ինը զրահապատ գնացքով է ժամանել Վիետնամ՝ Թրամփի հետ հանդիպման26 փետրվարի 2019 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը ժամանել է Վիետնամի Դոնգդանգ քաղաքը Չինաստանի հետ սահմանին, որտեղից կմեկնի Հանոյ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման: Երկրորդ միջուկային գագաթնաժողովը, որի հիմնական թեման լինելու է Կորեայի թերակղզու ապամիջուկայնացումը, կանցնի փետրվարի 27-28-ին: Փետրվարի 26-ին Վիետնամ է ժամանել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Հյուսիսային Կորեայից վիետնամական Դոնգդանգ Կիմ Չեն Ինն իր զրահապատ գնացքով է ժամանել, հավանաբար, մոտ 60 ժամ անցկացնելով ճանապարհին, գրում է «Վեդոմոստին: Թրամփի հետ առաջին հանդիպմանը Սինգապուրում Կիմ Չեն Ինը ժամանել էր ինքնաթիռով: Դոնգդանգում հանդիսավոր դիմավորման արարողությունից հետո Կիմ Չեն Ինը նստել է Mercedes, որով էլ կհասնի Հանոյ՝ հաղթահարելով մոտ 170 կմ: Կիմ Չեն Ինի և Թրամփի առաջին կարճ հանդիպումը Հանոյում տեղի կունենա փետրվարի 27-ին, որից հետո երկու նախագահները կմեկնեն «սոցիալական ընթրիքի», որտեղ նրանց կուղեկցեն նաև թարգմանիչներ, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսը: Հաջորդ օրը կլինեն հիմնական հանդիպումները՝ հնարավոր է, առնվազն 5 հանդիպում 2 օրում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |