ԱՄՀ-ն մինչև $250 մլն վարկ կհատկացնի ՀՀ-ին![]() 27 փետրվարի 2019 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մտադիր է մինչև $250 մլն վարկային միջոցներ հատկացնել Հայաստանի կառավարությանը՝ տնտեսական բարեփոխումների իրագործման համար: Այս մասին տեղեկացնում է հիմնադրամի պաշտոնական կայքը: Նշվում է, որ համապատասխան համաձայնագրի վավերացումը նախատեսվում է 2019 թվականի մայիսին: Վարկը տրամադրվելու է stand-by arrangement եղանակով, ինչը փաստացի վարկային գիծ է ներկայացնում ու նշանակում է, որ ՀՀ-ն կարող է ավտոմատ կերպով ստանալ մինչև $250 մլն վարկեր պետք եղած պահին։ Հիմնադրամի կողմից հատկացվելիք միջոցներն ուղղվելու են կառավարության տնտեսական բարեփոխումների իրականացմանը՝ բարձր և ներառական աճ ապահովելու համար: Միջոցներն ուղղվելու են նաև երկրի ֆինանսական կայունության ապահովմանն ու արտաքին խոցելիության նվազեցմանը: Գումարները հատկացվելու են նաև կառավարության կառուցվածքային բարեփոխումների իրականցմանը, գործարար միջավայրի բարելավմանը, մարդկային կապիտալի և ենթակառուցվածքների զարգացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և կառավարման արդյունավետության բարձրացմանը: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիին: ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքը կնպաստի Հայաստանում տնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Դրական գնահատելով ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը՝ Հոսեյն Սամիեին հավելել է, որ ԱՄՀ-ն պատրաստ է շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարությանը՝ բարեփոխումներն առաջ մղելու նպատակով և շահագրգռված է արդյունավետ ծրագրերի իրականացմամբ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |