Կաննի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի Ալեխանդրո Ինյարիտուն![]() 27 փետրվարի 2019 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն կգլխավորի Կաննի 72-րդ կինոփառատոնի ժյուրին, որը տեղի կունենա մայիսին: Այդ մասին հայտնել է փառատոնի կազմկոմիտեն: «Իմ կարիերայի սկզբից ի վեր Կաննի կինոփառատոնը շատ կարևոր էր ինձ համար: Ես շատ շոյված եմ և ուրախ եմ վերադառնալ այստեղ և անսահման հպարտ եմ՝ նախագահելու ժյուրին»,-ասել է ռեժիսորը՝ հավելելով, որ «կինոն դա մոլորակի երակներն են, իսկ փառատոնը՝ սիրտը, գրում է ՏԱՍՍ-ը: «Անհավանական է, որ Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն համաձայնություն է տվել գլխավորելու ժյուրին: Առաջին անգամ Կաննի փառատոնի նախագահը մեքսիկացի դերասան կլինի: Կաննում ամեն տեսակի կինո են ընդունում, և «Բաբելոն» ֆիլմի հեղինակի ներկայության շնորհիվ մենք կմեծարենք մեքսիկական կինոն»,-ասվում է փառատոնի նախագահի և գլխավոր տնօրենի համատեղ հայտարարության մեջ: 2019-ին Կաննի կինոփառատոնը կանցնի մայիսի 14-25-ը: Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն հայտնի մեքսիկացի ռեժիսոր է, սցենարիստ և պրոդյուսեր: Նա առաջին մեքսիկացին է, որը 2006-ին արժանացել է Կաննի կինոփառատոնի մրցանակին «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում և առաջին մեքսիկացին է, որը ներկայացվել է «Օսկարի» նույն անվանակարգում «Բաբելոն» ֆիլմի համար: Ինյարիտուն կրկնակի օսկարակիր է որպես լավագույն ռեժիսոր 2015 և 2016թթ., «Բերդմեն» և «Վերապրածը» ֆիլմերի համար: «Վերապրածը» ֆիլմի համար նա նաև «Ոսկե գլոբուս» է ստացել ռեժիսորական աշխատանքի համար: Photo. Jason LaVeris/Getty Images ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |