Իրանի նախագահը չի ընդունել Զարիֆի հրաժարականը![]() 27 փետրվարի 2019 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Հասան Ռոուհանին չի ընդունել ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հրաժարականը: Ռոուհանին հայտարարել է երկրի արտգործնախարար Ջավադ Զարիֆին, որ երկրի ղեկավարությունը, այդ թվում գերագույն առաջնորդ Ալի Համենեին, վստահում է նրան: «Ձերդ գերազանցություն, դուք վայելում եք իմ և Իրանի ղեկավարության, առանձնապես, գերագույն առաջնորդի, վստահությունը: Շարունակեք ձեր ուղին համարձակ, տոկուն ու սթափ»,-գրել է Ռոուհանին Զարիֆին հասցեագրված նամակում, որի տեքստը հրապարակվել է Իրանի նախագահի կայքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Փետրվարի 26-ին Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը հայտարարել էր իր հրաժարականի մասին: «Ես ներողություն եմ խնդրում իմ բոլոր թերացումների համար...վերջին տարիներին, երբ ես արտաքին գործերի նախարար եմ եղել...Ես շնորհակալ եմ Իրանի ժողովրդին և պաշտոնյաներին»,-գրել էր նա Instagram-ի իր էջում: Զարիֆն Իրանի ԱԳ նախարար է նշանակվել 2013-ի օգոստոսին, Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության կնքումից 2 տարի առաջ: Համաձայնագրով Իրանը չպետք է զարգացնի իր միջուկային ծրագիրն ու չպետք է միջուկային զենքի վրա աշխատի՝ միջազգային պատժամիջոցների չեղարկման դիմաց: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |