Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ԼՂՀ ԱԳՆ կարեւորագույն գերակայություններից մեկն է23 հուլիսի 2008 - 16:49 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության գործունեության գերակայություններից մեկը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն է,-ասվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանի ԼՂՀ ԱԳՆ կազմավորման 15-ամյակի կապակցությամբ արված հայտարարության մեջ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ վերջին տարիներին ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ արտգործնախարարների միջեւ անց են կացվում խորհրդատվություններ, որոնց ժամանակ քննարկվում են ԼՂ հակամարտության կարգավորման առանցքային սկզբունքները: Ղարաբաղյան կողմի դիրքորոշումը կայանում է նրանում, որ ձեռք բերված համաձայնությունները պետք է նախեւառաջ լուծեն ԼՂ հակամարտության պատճառներին վերաբերող /Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակը եւ ԼՂ անվտանգությունը/ իսկ հետո միայն` հակամարտության հետեւանքների /վերահսկվող տարածքներ, փախստականներ, հաղորդակցության ուղիների վերականգնում եւ այլն/ հետ կապված հարցերը: Մոտ ապագայում ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո ԼՂՀ ներկայացուցիչների պարտադիր մասնակցությամբ լիարժեք ձեւաչափով բանակցությունների վերսկսման հույժ անհրաժեշտություն կա»,-ասվում է Գ.Պետրոսյանի հայտարարության մեջ:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |