Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբաններ. Ոստիկանները փորձեւմ են օգնել Դինքի սպանության կազմակերպիչներին խուսափել պատժից23 հուլիսի 2008 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Երեկ Ստամբուլի դատարանը մերժել է հայցը Ստամբուլի ոստիկանության ղեկավար Ջալալեթին Ջերախի եւ ոստիկանության հետաքննության բյուրոյի նախկին ղեկավար Իլհան Գյուլերի, ինչպես նաեւ ոստիկանության յոթ այլ աշխատակիցների նկատմամբ հետաքննություն անցկացնելու մասին, ովքեր կասկածվում են «Ակոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ծրագրվող սպանության մասին տեղեկատվության քողարկման մեջ, հաղորդում է թուրքական Zaman թերթը: Այդ հայցին դեմ է հանդես եկել դատավորներից Սադեթթին Յամանը:Ինչպես հաղորդում է Zaman-ը, Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները բազմաթիվ անգամներ կասկածի տակ են դրել դատական գործընթացի արդարությունը, քանի որ կասկածյալներից մեկը հանդիսանում է ոստիկանության ինֆորմատորներից: Նրանք նաեւ հայտարարում են, որ ոստիկանությունը չի տրամադրում հետաքննության եւ դատական գործընթացի համար անհրաժեշտ տեղեկատվությունը: Բացի այդ, հետաքննության ժամանակ սխալներ են եղել, որոնք, ինչպես ենթադրում են փաստաբանները, սպանության կազմակերպիչներին պատժից հեռացնելու նպատակ ունեն: Հիշեցնենք, Տրաբզոնի նահանգապետ Նուրի Օքութանը հուլիսի 20-ին թույլ է տվել հետաննքություն սկսել գնդապետ Ալի Օզի եւ կապիտան Մեթին Յըլդըզի նկատմամբ, քանի որ, նրանք տեղեկություններ ստանալով, որ նախապատրաստվում է հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը, ոչինչ չեն ձեռնարկել եւ, ավելին, թաքցրել են այդ տեղեկությունները: Նուրի Օքութանի խոսքերով, Թուրքիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող գավառի նահանգապետի գրասենյակը թույլտվություն է ստացվել Տրաբզոնի նահանգապետից Թուրքիայի Ներքին գործերի նախարարության տեսուչների զեկույցին ծանոթանալուց հետո: Իրենք տեսուչները անցած շաբաթ թույլտվություն են խնդրել Նուրի Օքութանից քրեական գործ հարուցել Օզի եւ Յըլդըզի նկատմամբ, որոնք իմացել են Հրանտ Դինքի նախապատրաստվող սպանության մասին, որի մասին, իբր, մոռացել են: Հրանտ Դինքը սպանվեց «Ակոս» թերթի խմբագրության առջեւ 2007թ. հունվարի 19-ին: Դինքի սպանության գործով դատավարությունը սկսվեց 2007թ. հուլիսին: Դատախազը պահանջեց նրան սպանող Օգյուստ Սամաստին դատապարտել 18-24 տարվա ազատազրկման, իսկ սպանության նախաձեռնողներ Էրհան Թուջելին եւ Յասին Հայալին` ցմահ բանտարկության: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |