ԵԽԽՎ նախագահ. Ես Բաքվում չեմ խոսել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին23 հուլիսի 2008 - 19:04 AMT PanARMENIAN.Net - «Արդեն որերորդ անգամ ադրբեջանական ԶԼՄ-ները ցիտում են ԵԽ եւ ԵԽԽՎ ներկայացուցիչների հայտարարությունները, հանելով դրանք համատեքստից: Նրանք պարզապես օգտագործում են իմ ելույթի մի մասը: Ես Բաքվում չեմ խոսել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Ես հնչեցրել եմ Եվրախորհրդի դիրքորոշումը, որը կայանում է նրանում, որ ԵԽ սկզբունքների մեկը ԵԽ անդամ պետությունների տարածքային ամբողջականության պահպանումն է: Սակայն ԵԽ-ն նաեւ կողմ է ազգերի ինքնորոշման սկզբունքին»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Լուիս-Մարիա դե Պուչը: Նա որպես օրինակ նշեց Չերնոգորիան, որն անկախացել է ինքնորոշման սկզբունքի հիման վրա:«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա մենք գտնում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը անում է հնարավոր ամեն ինչ եւ ԵԽԽՎ-ն ողջունում է նրա ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: ԵԽԽՎ-ն կողմ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությանը եւ եթե հակամարտության կողմերը կցանկանան, որպեսզի Եվրախորհուրդը մասնակցի հակամարտության կարգավորմանը, ապա մենք միշտ պատրաստ ենք դրան: Սակայն դրա համար անհրաժեշտ է Հայաստանի եւ Ադրբեջանի դիմումը ԵԽ: Մենք եւս մեկ անգամ հայտարարում ենք. մենք կողմ ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասել է Լուիս-Մարիա դե Պուչը: Նշենք, որ ԵԽԽՎ նախագահի այցելության ժամանակ Բաքու հուլիսի սկզբում ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում կատարելով Լուիս-Մարիա դե Պուչի խոսքերին, հայտնեցին, որ «Եվրախորհուրդը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ միջազգային հանրության կողմից ճանաչված Ադրբեջանի սահմանների անձեռնմխելիությունը», իսկ ԵԽԽՎ-ն կոչ է անում Հայաստանին առանց որեւէ պայմանի եւ անհապաղ ազատել Ադրբեջանի բռնազավթած տարածքները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |