Թրամփն ու Կիմ Չեն Ինը համաձայնության չեն եկել![]() 28 փետրվարի 2019 - 14:17 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինը Վիետնամում կայացած բանակցություններում համաձայնության չեն եկել: Այդ մասին հայտնել է Թրամփը մամուլի ասուլիսում: Երկու երկրների նախագահները քննարկել են ապամիջուկայնացման և Հյուսիսային Կորաեյի տնտեսական զարգացման տարբերկաները: ԱՄՆ նախագահը հավելել է, որ երկու կողմերի թիմերն ակնկալում են շարունակել բանակցություններն ապագայում: Չնայած պայմանավորվածությունների բացակայությանը, Թրամփն «արդյունավետ է» համարում բանակցությունները, գրում է Deutsche Welle-ն: «Նրանք ուզում էին, որ պատժամիջոցներն ամբողջությամբ չեղարկվեն, բայց մենք չենք կարող գնալ դրան»,-ասել է Թրամփը: Ըստ նրա, Կիմ Չեն Ինն առաջարկել է ապամոնտաժել Յոնբենի միջուկային օբյեկտը բոլոր պատժամիջոցները չեղարկելու դիմաց: Իսկ ամերիկյան կողմը պահանջել է բոլոր միջուկային օբյեկտների ապամոնտաժում: Թրամփը նշել է նաև, որ նույնիսկ առանց համաձայնության Հյուսիսային Կորեայի առաջանորդը խոստացել է չշարունակել միջուկային փորձարկումները: ԱՄՆ նախագահը հայտնել է, որ երկկողմ համաձայնագիրն արդեն պատրաստ էր ստորագրման, սակայն, կողմերը որոշել են հրաժարվել դրանից: Թրամփը հայտնել է նաև, որ հաջորդ գագաթնաժողովի անցկացմանն անդրադարձ չի եղել: Գագաթնաժողովն ավարտվել է նախատեսվածից մի քանի ժամ շուտ, առանց համատեղ հայտարարության հրապարակման: Երկու նախագահների համատեղ ճաշկերույթը չեղարկվել է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |