Կոկա-Կոլա Համակարգն ավելացնում է ներդրումները ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման մեջ28 փետրվարի 2019 - 17:19 AMT PanARMENIAN.Net - «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» ներկայացրել է 2015-2017 թվականների ընթացքում ընկերության գործունեությունն ամփոփող և գնահատող անկախ Սոցիալ-տնտեսական ազդեցության հետազոտության արդյունքները: «ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ Արմենիա» ՍՊԸ-ի կողմից իրականացրած ուսումնասիրությունը ներկայացնում է Կոկա-Կոլա Համակարգի տնտեսական, սոցիալական և բնապահպանական ազդեցությունը Հայաստանում՝ ներառելով ընկերության ներդրումների հիմնական ուղղություններն ու ոլորտները, ինչպես նաև այդ ներդրումների ազդեցությունը: Հետազոտության մեջ նշվում է, որ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» տեղական արտադրանքն ավելացված արժեք է ստեղծում ընկերության լայնածավալ արժեքային շղթայի յուրաքանչյուր կետում: Ընկերության ստեղծած ամեն 1 դրամ ուղղակի համախառն ավելացված արժեքից Հայաստանի տնտեսությունում ստեղծվել է լրացուցիչ 1.5 դրամ անուղղակի և ածանցյալ ՀԱԱ: Արդյունքում, ընդամենը 3 տարում «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» Հայաստանի տնտեսությունում ստեղծել է 29.5 միլիարդ դրամի ՀԱԱ՝ ներառյալ անուղղակի և ածանցյալ ազդեցությունները, որը կազմել է այդ ընթացքում երկրում գեներացված ընդհանուր համախառն ավելացված արժեքի 0.21%-ը: Նույն ժամանակահատվածում պետական բյուջե վճարումները կազմել են15.6 միլիարդ դրամ:
«Հայաստանում մենք արտադրում ենք աշխարհի ամենահայտնի զովացուցիչ ըմպելիքն արդեն 23 տարի՝ սպառողներին տրամադրելով շատ ավելին, քան պարզապես թարմություն: Ամեն անգամ, երբ նրանք ընտրում են մեր ըմպելիքները, մեր արժեքային շղթան եկամուտ է ստեղծում ամբողջ երկրով մեկ և հազարավոր աշխատողների աջակցում: Մենք շատ հպարտ ենք, որ մեր գործունեությամբ և համայնքների բարեկեցությանն ուղղված ծրագրերով շարունակ նպաստում ենք Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Գործունեության 23 տարվա ընթացքում ընկերության ներդրումները հայկական տնտեսություն գերազանցել են 25 միլիարդ դրամը: Կարծում ենք՝ ընկերություններն այնքան կայուն են, որքան այն հասարակությունը, որտեղ նրանք գործում են: Այդպիսով պատրաստակամ ենք շարունակել աջակցել Հայաստանի տնտեսությանն ու հատկապես ժողովրդին»,- ասել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը՝ մեկնաբանելով ուսումնասիրության արդյունքները:
Ըստ հետազոտության, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» մեծ ներդրում ունի նաև աշխատանքի հնարավորությունների ստեղծման տեսանկյունից: 2017-ին Ընկերությունում ստեղծված յուրաքանչյուր ուղղակի աշխատատեղի շնորհիվ ստեղծվել է լրացուցիչ 5.5 աշխատատեղ՝ անուղղակի և ածանցյալ: Ըստ «ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ» ՍՊԸ տվյալների՝ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» 2017 թվականին ստեղծել է 2341 լրիվ դրույքով աշխատատեղ, որը կազմում է այդ տարում երկրում աշխատողների թվաքանակի 0.23%-ը:
«Մեր ընկերությունը, որպես անկախ խորհրդատու, իրականացրել է Սոցիալական, տնտեսական և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում «Կոկա-ԿոլաՀելլենիկ Արմենիայի» համար: Մենք իրականացրել ենք համապարփակ վերլուծություն՝ պարզելու ընկերության գործունեության ազդեցությունը Հայաստանում՝հետևյալ հիմնական ոլորտների տեսանկյունից, մասնավորապես՝ համախառն ավելացված արժեքի, աշխատատեղերի ապահովման, ներդրումների, ֆիսկալ ազդեցության, համայնքների բարեկեցության և սոցիալական զարգացման, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության: Ուսումնասիրության և վերլուծությանարդյունքներն ընդգրկված են «ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ Արմենիայի» և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» կողմից հրապարակված «Սոցիալական, տնտեսական և շրջակամիջավայրի վրա ազդեցության գնահատում» զեկույցում », - նշել է «ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ Արմենիայի» ղեկավար գործընկեր Տիգրան Գասպարյանը: Հաջողակ բիզնես գործունեության շնորհիվ Հայաստանի տնտեսությունում ունեցած ներդրումից բացի, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» հայտնի է նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության լայնածավալ գործունեությամբ: Գործունեության երկու տասնամյակների ընթացքում ընկերությունը հասցրել է իրականացնել և աջակցել տասնյակ նախաձեռնությունների: Ընկերությունն իր տարեկան եկամտի 2%-ն ուղղում է համայնքային զարգացման ծրագրերին: Ըստ ուսումնասիրության, միայն 2015-2017 թվականներին ընկերության բարեգործական նվիրատվությունները կազմել են 112.4 միլիոն դրամ՝ մասնավորապես համայնքային բարեկեցության, երիտասարդության զարգացման և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |