Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են հանդիպել![]() 1 մարտի 2019 - 17:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ու Ադրբեջանի ղեկավարներն ընդունել են ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկը մոտ ապագայում հանդիպում կազմակերպելու վերաբերյալ։ Այս մասին են հայտնում ՄԽ համանախագահները տարածած հայտրարությունում։ Համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) այցելել էին ՀՀ և Ադրբեջան փետրվարին։ Այցի շրջանակում նրանք հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, երկու երկրների արտգործնախարարների հետ: Ըստ հաղորդագրության, երկրների ղեկավարները համանախագահներին պտմել են Դավոսյան համաժողովին իրենց զրույցի մասին, քննարկ իրավիճակը։ Համանախագահները դրական են գնահատել շփման գծում միջադեպերի շարունակական նվազումը: Բացի այդ, նրանք ողջունել են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ տարածաշրջանում զարգացող քննարկումները: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |