«ԱրմենՏել» ընկերության անձնակազմի ուսուցման կենտրոնին շնորհվել է Beeline-համալսարանի կարգավիճակ24 հուլիսի 2008 - 14:59 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը` Beeline) անձնակազմի ուսուցման կենտրոնին շնորհվել է Beeline-համալսարանի կարգավիճակ: Այդ մասին այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Վիմպելկոմ» ընկերության ԱՊՀ երկրներում անձնակազմի աշխատանքի եւ կազմակերպչական զարգացման հարցերով ծառայության ղեկավար Գալինա Վորոնեցկայան: «Beeline համալսարանը հանդիսանում է «Վիմպելկոմի» աշխատակիցների համար ուսուցման կորպորատիվ համակարգ, որն օգնում է ընկերության բոլոր ենթակառուցվածքներին իրենց ռազմավարական նպատակներին հասնելու հարցերում»,- նշել է Գալինա Վորոնեցկայան: Նրա խոսքերով, «ԱրմենՏել» ընկերության անձնակազմի ուսուցման կենտրոնը առաջին ընկերությունն է «Վիմպելկոմ»-ի ենթակառուցվածքում, որին շնորհվել է համալսարանի կարգավիճակ:«Համալսարանի կարգավիճակի շնորհումը շատ հարգալից է մեզ համար: Ընկերության կորպորատիվ ուղղությունների փոփոխությունը նպատակ ունի «ԱրմենՏել»-ը դարձնելու հարմար եւ ընդունելի ընկերության բաժանորդների համար, եւ այդ համատեքստում մենք պետք է բազմակողմանի փոփոխություններ կատարենք. ենթակառուցվածքային, տեխնոլոգիական եւ նորարարական»,- ընդգծել է «ԱրմենՏել» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը: Նրա խոսքերով, Հայաստանում Beeline-ի հայտնվելով ընկերության ներդրումները կազմել են $32 միլիոն, եւ ընկերությունը ձգտում է մինչեւ տարեվերջ կատարել լիցենզիայով ներկայացված բոլոր պարտավորությունները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |