Հայաստանն ու Թուրքիան չեն կարողանա պայմանավորվել այնքան ժամանակ, քանի դեռ զգացական են ընկալում անցյալը

PanARMENIAN.Net - Չնայած երկու երկրների հարաբերությունների ողջ կարեւորությանը, Հայաստանն ու Թուրքիան չեն կարողանա պայմանավորվել այնքան ժամանակ, քանի դեռ զգացական են ընկալում անցյալը: «Քանի դեռ խնդիրը երկու ժողովրդների միջեւ բախման մեջ է եւ դա զգացականորեն ընկալում են երկու կողմերը, ոչինչ չի կարողանա լուծել խնդիրը, չնայած նույնիսկ նրան, որ բանակցությունները ռացիոնալ ընտրություն են»,-գտնում է հրեա փորձագետ Ջալիլ Ռոշանդելը, գրում է BBC Russian:



Թուրքիան փակեց հայ-թուրքական սահմանը 1993թ. ղարաբաղյան հակամարտության պատճառով: Հայաստանը հանդես է գալիս հարաբերությունների կարգավորման օգտին առանց նախապայմանների, այն դեպքում, երբ Թուրքիան պահանջում է ճանաչել սահմաններն ըստ Մոսկովյան պայմանագրի, «դուրս բերել հայկական զորքերը» Լեռնային Ղարաբաղից եւ չպահանջել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---