Զուրաբիշվիլին ՀՀ կժամանի պաշտոնական այցով![]() 2 մարտի 2019 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Հայաստան կժամանի երկօրյա պաշտոնական այցով: «Այցը կայանալու է մարտին, սակայն մանրամասները դեռ հայտնի չեն»,-ասվում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Սա Զուրաբիշվիլիի առաջին այցը կլինի Հայաստան նախագահի կարգավիճակում: Տարածաշրջանային այցերը Վրաստանի նախագահը սկսել է Ադրբեջանից: Զուրաբիշվիլին առաջին կինն է Վրաստանի նախագահի պաշտոնում: Նրա եդրմնակալությանը զուգահեռ ուժի մեջ է մտել Վրաստանի նոր սահմանադրությունը, որով պետության ղեկավարի իրավունքներն ու լիազորությունները զգալիորեն սահմանափակվել են: Բացի այդ, Զուրաբիշվիլիի լիազորությունների ժամկետը, որպես բացառություն, 5-ի փոխարեն սահմանվել է 6 տարի: 2024-ից նախագահին ընտրելու են ընտրիչների կոլեգիայի 300 անդամները: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |