Խորհրդարանական ենթահանձնաժողով. Հրանտ Դինքի սպանությունում մեղավոր են ոստիկանությունն ու ժանդարմները24 հուլիսի 2008 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Թուրքական ոստիկանությունն ու ժանդարմերիան անփույթ են եղել եւ թերացել են հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի նախապատրաստվող սպանության կանխման հարցում: Այդ մասին հայտարարել են Դինքի սպանությունը հետաքննող խորհրդարանական ենթահանձնաժողովի անդամները: Ենթահանձնաժողովն ստեղծվել է անցյալ տարի Թուրքական խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովին կից: «Հետաքննության ժամանակ ոստիկաններն ու ժանդարմները հայտարարել են, որ նրանք իրենց ղեկավարությանը տեղյակ են պահել նախապատրաստվող սպանության մասին: Սակայն որեւէ մեղադրանք չի ներկայցվել նրանց դեմ»,- ասել է ենթահանձնաժողովի ղեկավար Մեհմետ Օչակտանը, հավելելով, որ Հրանտ Դինքի սպանության մեջ մեղավոր են ոստիկանությունն ու ժանդարմները, գրում է թուրքական Hurriyet-ը:Հրանտ Դինքն սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում` «Ակոս» թերթի խմբագրության մոտ: Ոստիկանությունը ձերբակալել է մարդասպանին եւ մահափորձի նախապատրաստման մեջ մեղավոր Յասին Հայալին: Ներկա դրությամբ մարդասպան, 18-ամյա Օգյուն Սամաստի նկատմամբ դատավարությունը հետաձգվել է մինչ հոկտեմբեր: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |