DataArt -ը կենտրոն կհիմնի ՀՀ-ում![]() 5 մարտի 2019 - 09:53 AMT PanARMENIAN.Net - Ֆինանսների, ճանապարհորդության, առողջապահության, մեդիայի և ժամանցի ոլորտների համար տեխնոլոգիական լուծումների մշակմամբ զբաղվող DataArt միջազգային ընկերությունը գալիս է Հայաստան, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգի աների նախարար Հակոբ Արշակյանը։ Երևանյան DataArt-ն ընկերության պատմության մեջ առաջին անգամ կհամատեղի R&D կենտրոնի և վաճառքի գրասենյակի գործառույթները՝ մասնավորապես դեպի Միջին Ասիական շուկա: DataArt-ը Հայաստանում շեշտը կդնի Quality Assurance (QA)-ի (ծրագրային ապահովման թեստավորում և որակի վերահսկում) առաջխաղացման, ծրագրային ապահովման մշակման և օժանդակման, բիզնեսի զարգացման վրա: Նախարարը նշել է, որ մասնագետներ փնտրելու և ընտրելու գործընթացն արդեն սկսվել է, գրասենյակում կատարվում է վերանորոգում և աշխատատեղերի կահավորում, «բնակարանամուտը» նախատեսված է հունիսին: Ակնկալվում է, որ մինչև տարեվերջ DataArt Երևանում կսկսեն աշխատել 30-ից ոչ պակաս մասնագետներ: DataArt ընկերությունը գլոբալ տեխնոլոգիական-խորհրդատվական ընկերություն է, ունի ավելի քան 2500 աշխատակիցներ և մասնաճյուղեր ավելի քան 20 երկրներում ներառյալ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Ուկրաինան, Արգենտինան և այլն: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |