Հալեպում օծվել է Հայաստանի դրոշը 5 մարտի 2019 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Հալեպում տեղի է ունեցել մարդասիրական առաքելությամբ Սիրիա ժամանած ՀՀ մասնագետների խմբի կենտրոնակայանում տեղադրված Հայաստանի դրոշի օծման արարողությունը, որին մասնակցել է Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը: Արարողությանը ներկա են եղել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը, ՍԱՀ Ժողովրդական ժողովի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, հալեպահայ համայնքի հոգևոր և աշխարհիկ առաջնորդներ, հայտնում է ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։ ՀՀ մարդասիրական առաքելության անունից արարողության բացման խոսքով հանդես է եկել հումանիտար մասնագետների խմբի անդամ Արկադի Տոնոյանը: Նա ընդգծել է, որ հայ ժողովրդի բացառիկ արժեքներից է խաղաղասիրությունը և այսօր Հայաստանի մարդասիրական առաքելության ներկայությունը Սիրիայում դրա վառ ապացույցն է: Իր հերթին Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը ողջունել է ՀՀ մարդասիրական արաքելության մասնակիցներին Սիրիայի Արաբական Հանրապետությունում՝ վստահություն հայտնելով, որ հումանիտար մասնագետները պատվով և փառքով կկատարեն իրենց վրա դրված վեհ պարտականությունը, այն է՝ աջակցել Սիրիայի բարեկամ ժողովրդի վերագտնելու խաղաղությունը, մի ժողովրդի, որն ավելի քան հարյուր տարի առաջ իր դռներն ու սրտերը բացեց Օսմանյան կայսրության կողմից իրականացված Ցեղասպանությունից մազապուրծ եղած տարագիր հայերի առջև: ՀՀ դեսպանը հումանիտար մասնագետների խմբին մաղթել է խաղաղ առաքելություն և ամենայն հաջողություն: Այնուհետև Բերյո Հայոց թեմի առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգսյանը կատարել է Հայաստանի Հանրապետության պետական դրոշի օծման ծիսակարգը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հայ սակրավորները սկսել են ականազերծումը Սիրիայի Հալեպ գավառում: Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով փետրվարի 8-ին, հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիա, Հալեպ: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |