Հայաստանի ԱԳՆ-ն ուշադիր հետեւում է Ջավախքում ստեղծված իրավիճակին25 հուլիսի 2008 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳՆ-ն ուշադիր հետեւում է Ջավախքում ստեղծված իրավիճակին եւ մշտական կապի մեջ է վրացական կողմի հետ տարբեր մակարդակներով: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Տիգրան Բալայանը: «Հուսով ենք, որ իրադրությունը կկարգավորվի հանդարտ կերպով եւ օրենքի շրջանակներում»,-ասել է Բալայանը: Հուլիսի լույս 21-ի գիշերը վրաց հատուկջոկատայինները եւ տեղի միլիցիայի ուժերը ներխուժել են «Միասնական Ջավախքի» ղեկավար Վահագն Չախալյանի տուն, ձերբակալել են նրան եւ նրա ընտանիքի անդամներին` եղբորը, մորն ու հորը: Վ.Չախալյանին եւ նրա մերձավորներին ձերբակալությունից անմիջապես հետո տեղափոխել են Ախալցիխե, իսկ այնուհետեւ` Թբիլիսի: Ճաղերի ետեւում է հայտնվել նաեւ «Միասնական Ջավախք» կազմակերպության անդամ Արամ Բատոյանը: Ջավախքում սպանվել է նաեւ ոստիկան Արթուր Բերուջանյանը: Հուլիսի 20-ին սպանվել է եւս մեկ տեղացի հայ ոստիկան` Արմեն Գաբրիելյանը: Տեղի ոստիկանությունը հայտարարել է, թե ինքնասպանություն է տեղի ունեցել: «Միասնական Ջավախք» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2006 թվականին: Նրա նպատակն է հայաբնակ շրջանի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավումը, հայոց լեզվին երկրորդ պետական լեզվի կարգավիճակի շնորհումը Սամցխե Ջավախքում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |