Տուսկ. ԼՂ հարցում ստատուս քվոյի պահպանումը երկար չի կարող շարունակվել![]() 5 մարտի 2019 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը հույս է ներշնչում: Նա այդ մասին ասել է Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ բրիֆինգի ժամանակ: «Հույս է ներշնչում վերջին շրջանում բանակցային գործընթացը և երկու կողմերի շփումները: Եվրամիությունը շարունակում է հավատացած մնալ, որ այս ստատուս քվոյի պահպանումը երկար չի կարող շարունակվել և անհրաժեշտ է քաղաքական լուծում գտնել միջազգային օրենքի տառին համապատասխան», - ասել է Տուսկը, հայտնում է Aysor.am-ը: Բրյուսելում Փաշինյանը հանդես է եկել ելույթով ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որում անդրադարձել է Արցախյան հիմնահարցին։Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ ԼՂ ժողովրդի ձայնը պետք է լսելի լինի։ «Այս լեռնային տարածաշրջանի մարդիկ ավելի քան երկու տասնամյակ ապրում են դե ֆակտո անկախության մեջ:Այնտեղ այսօր կա մի երիտասարդ սերունդ, որը չի պատկերացնում որևէ այլընտրանք անկախությանը: Եթե մենք ձգտում ենք հակամարտության խաղաղ, արդար և երկարատև լուծում գտնել, ապա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդին պետք է հնարավորություն տրվի ինքնուրույն որոշել իր ապագան: Ես Լեռնային Ղարաբաղի ժողովրդին չեմ կարող ներկայացնել: Որպես վարչապետ, ես միայն ունեմ Հայաստանի քաղաքացիների մանդատը, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության, ովքեր ունեն սեփական սահմանադրություն և ձևավորում են իրենց սեփական կառավարությունը: Ինձ համար ակնհայտ է, որ խաղաղ գործընթացը կարող է իրական առաջընթաց արձանագրել միայն այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կնստի բանակցային սեղանի շուրջ, միայն եթե լսվի և հաշվի առնվի Ղարաբաղի ժողովրդի ձայնը», - ասել է վարչապետը։: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |