Փայլան. Չարենցի հիշատակի վայրը ոչնչացվել է նրա՝ հայ լինելու պատճառով 5 մարտի 2019 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամ Կարո Փայլանը Կարսում Չարենցի տունը համարվող կառույցի քանդման մասին հարցում է արել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին։ «Ես կարծում եմ, որ Չարենցի հիշատակի վայրը ոչնչացվել է այն պատճառով, որ նա հայ է։ Դուք ինձ հետ համակարծի՞ք եք»,-գրել է նա նախարարին, հայտնում է Ermenihaber-ը: Փայլանն իր ֆեյսբուքյան էջում, վերոնշյալից բացի, նախարարին մասնավորապես հղել է հետևյալ հարցերը․ «Արդյո՞ք Ձեր նախարարությունն իրականացրել է որևէ ծրագիր՝ Չարենցի տունը վերակառուցելու և թանգարանի վերածելու ուղղությամբ, որը կարող էր հիշատակի վայր դառնալ հայ մշակույթի և Կարսի համար։ Արդյո՞ք մտածել եք, որ որպես սովորական շինություն այն քանդելով, դուք բանաստեղծի հիշատակին հավատարիմ մարդկանց մեծ հիասթափություն և ցավ կպատճառեք, քանի որ այնտեղ, ինչպես հայտնի է, ծնվել է Չարենցը: Ձեր նախարարությունը ինչպիսի՞ կոնկրետ քայլեր է ձեռնարկել կամ ձեռնարկելու՝ հայ արվեստագետների և մտավորականների հիշատակի հետ կապված վայրերին արժանի վերաբերմունք ցուցաբերելու և որպես մշակութային ժառանգություն պահպանելու համար»։ Ավելի վաղ «Համշեն Տուր» զբոսաշրջային կազմակերպությունը տեղեկություն էր տարածել, որի համաձայն Կարս քաղաքում քանդվել է այն շինությունը, որը համարվում էր հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի տունը և ուր բազում հայ զբոսաշրջիկներ էին այցելում: Եղիշե Չարենցը ծնվել է Կարսում 1897-ին` բազմազավակ ընտանիքում: 1908-ին ընդունվել է Կարսի վարժարան:1914-ին լույս է տեսել գրողի «Չարենց» գրական կեղծանունով «Տխուր ու գունատ աղջկա 3 երգերը…» բանաստեղծությունների ժողովածուն:Ազգային ազատագրական պայքարն ու Առաջին աշխարհամարտը Եղիշե Չարենցի մեջ սպանում են պատանեկան երազները: Նա կամավոր միանում է Արևմտյան Հայաստանը զավթիչներից ազատել շտապող մարտիկներին: Այդ տարիներին նա ստեղծում է իր լավագույն գործերից մեկը` «Դանթեական առասպելը», որում նկարագրում էր 20-րդ դարասկզբի պատերազմի սարսափները: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |