Ալիև. Երևանն ամեն կերպ ուզում է խոչընդոտել ԼՂ կարգավորմանը![]() 5 մարտի 2019 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակի հետ Բաքվում կայացած հանդիպմանը, հայտարարել է, թե Ադրբեջանը շահագրգռված է, որ ղարաբաղյան հակամարտությունը շուտափույթ լուծում ստանա: «Ադրբեջանը ԼՂ կարգավորման ամենաշահագրգռված կողմն է»,-ասել է նա՝ հավելելով, որ «Երևանը սուբստանտիվ բանակցություններ վարելու լուրջ ցանկություն չի դրսևորում և ամեն կերպ ցանկանում է խոչընդոտել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»: Նա հավելել է, որ դա այնդպես է, չնայած բանակցային գործընթացում առկա դինամիկային՝ վերջին շրջանում տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների 4 հանդիպում, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի 3 հանդիպում, հայտնում է Haqqin.az-ը Ալիևի մամուլի ծառայության վրա հղումով: Ալիևը հավելել է նաև, որ «շատ կարևոր է, որպեսզի միջազգային հանրությունը լուրջ ճնշում գործադրի Երևանի վրա, որպեսզի առաջընթաց արձանագրվի բանակցային գործընթացում և ապահովվի ՀՀ զինված ուժերի դուրսբերումը Ադրբեջանի գրավյալ տարածքներից»: Ալիևը նաև նշել է, որ Ադրբեջանը մեծապես կարևորում է անդամությունը ԵԱՀԿ-ին: Նա ասել է, որ Բաքուն ակտիվ աշխատանք է տանում և արդյունավետ գործակցություն է վարում ինչպես բուն կազմակերպության շրջանակում, այնպես էլ ԵԱՀԿ անդամ երկրների հետ: Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Եվրոպական միության կառուցողական եւ հավասարակշռված մոտեցումը: «Մեր կարծիքով, միջազգային հանրությունը պետք է շարունակի աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղարար ջանքերին՝ հատկապես այն հստակ ուղերձով, որ ուժի կիրառումն անթույլատրելի է: Համոզված ենք, որ հակամարտության լուծումը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման անհրաժեշտությունը», ասել է նա: «Տարածաշրջանի բնակչությանը հակամարտության խաղաղ կարգավորմանը պատրաստելու համար ես հայտարարել եմ, որ կարգավորումը պետք է հաշվի առնի բոլոր երեք կողմերի շահերը՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի: Ես քննադատության եմ արժանացել հայ հասարակության և լրատվամիջոցների կողմից, քանի որ Ադրբեջանի նախագահը հրաժարվել է նույնպես վարվել: Ավելին, նրա ագրեսիվ հռետորաբանությունը բացասական ազդեցություն է ունենում խաղաղությանը պատրաստելու իմ ջանքերի վրա և վնասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին», - ասել է Փաշինյանը։ Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |