Netflix-ն առաջինը Մարկեսի «100 տարվա մենության» էկրանավորման իրավունք է ստացել 7 մարտի 2019 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Netflix սթրիմինգային ծառայությունը հայտարարել է, որ ձեռք է բերել հայտնի կոլումբացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպի էկրանավորման իրավունքը: Սա առաջին և միակ դեպքն է ստեղծագործության գոյության 50 տարում, երբ գրողի ընտանիքը թույլ է տվել ադապտացել վեպն էկրանի համար: Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հրապարկվում: «Վերջին 3-4 տարում սերիալների մակարդակը, հեղինակությունն ու հաջողությունը շատ են մեծացել»,-ասել է Մարկեսի որդին՝ Ռոդրիգո Գարսիան, այդպես բացատրելով գրքի իրավունքի վաճառքը: Դեռ հայտնի չէ, թե ով է աշխատելու էկրանավորման վրա, սակայն Netflix-ի իսպանալեզու ադապտացիաների գծով նախագահ Ֆրանցիսկո Ռամոսը հայտարարել է, որ սերիալը նկարահանվելու է Կոլումբիայում և ներգրավվելու են «Լատինական Ամերիկայի լավագույն տաղանդները»: «100 տարվա մենություն» վեպը Մարկեսի ամենահյատնի ստեղծագործությունների է: Վեպը հրատարակվել է 1967-ին՝ այն Մակոնդո գյուղի և Բուենդիա ընտանիքի մասին է: Վեպը թարգմանվել է 46 լեզվով, ընդհանուր տպաքանակը մոտ 50 մլն է: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |