Փաշինյան. ՀՀ-ում բռնապետությունը որևէ շանս չունի

Փաշինյան. ՀՀ-ում բռնապետությունը որևէ շանս չունի

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն նպատակն է երկրի անկախության ամրապնդումը, ինքնիշխանության պաշտպանությունն ու անվտանգությունը: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում Euronews-ին տված հարցազրույցում:

Փաշինյանն ասել է նաև, որ Հայաստանում ավտորիտար իշխանությունը կամ բռնապետությունը որևէ շանս չի կարող ունենալ: Այդ մասին նա խոսել է՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ հայերի այս սերունդը միայն մեկ ազգային առաջնորդ ունենա՝ Նիկոլ Փաշինյանին, եթե նա վերընտրվի կրկին ու կրկին:

«Եթե ինձ ընտրեն ազատ և ժողովրդավարական ընտրությունների արդյունքում, դա նորմալ է: Բայց եթե Հայաստանում բռնապետական կառավարման կամ դիկտատուրայի սպառնալիք առաջանա, այն ոչ մի շանս չի ունենա: Ժողովրդավարությունը բխում է մեր ժողովրդից և մեր ազգային արժեքներից»,- հայտարարել է ՀՀ վարչապետը:

Անդրադառնալով տնտեսական բարեփոխումներին՝ վարչապետն ասել է. «Ժողովրդավարական համակարգի համար շատ կարևոր է ցանկացած՝ այդ թվում և տնտեսական ու քաղաքական գործընթացներում, ներգրավել ավելի ու ավելի շատ մարդկանց»:

Աշխատանքային այցով Բելգիա այցելած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ: Անդրադառնալով ՀՀ-ին տնտեսական բարեփոխումներում աջակցությանը, Յունկերը հայտնել է, որ վարչապետը մեկ շաբաթ առաջ ԵՄ-ին է ներկայացրել ճանապարհային քարտեզ՝ 13 կոնկրետ ծրագրի մասին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---